Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Բաց չթողնեք

Բաց չթողնեք
29.04.2016 | 09:51

Այսօր կայանալու են Եվրոպայի լիգայի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղերը: Դրանցից մեկում Դոնեցկի «Շախտյորը» կմրցի իսպանական «Սևիլիայի» հետ, մյուսում «Վիլյառեալի» մրցակիցը կլինի մեկ քառորդում Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ հաղթանակ տոնած անգլիական «Լիվերպուլը»: Մարզասերին սպասում է երկու գերլարված մրցակցություն, և այս պարագայում չափազանց դժվար է նախապատվությունը տալ խաղերից որևէ մեկին: Բոլոր դեպքերում բացառիկ հետաքրքիր է լինելու, և մեր խորհուրդն է՝ բաց չթողնել այս սուր մրցակցությունները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1369

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ